Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։

Հարկ է նշել, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել բացառապես օդային ճանապարհից՝ պայմանավորված Վրաստան տարածք օտարերկրացիների մուտքի արգելքով: Ուստի ԱԳՆ-ն անգամ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին չփորձել Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով։

Արտգործնախարարությունը հորդորում է տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը։