Լրագրող Արմենուհի Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գյումրիում հասարարակական տրանսպորտն աշխատում է, մարդիկ խցկված Գազելների մեջ, գնում են անհասկանալի ուղղություններով: Այսպիսի արտակարգ դրություն։

Ոստիկանությունն էլ ձայնային ազդանշանները միացրած գնում գալիս է:

Իսկ կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին աճել է: Հաստատված 266 դեպք կա»:

Գրառում է կատարել նաև լրագրող Վաչիկ Գրիգորյանը․

«Մարզային տրանսպորտն աշխատում է, ոստիկան չկա փողոցներում, որևէ հսկողություն չի սահմանվում, քաղաքացիների տեղաշարժը որևէ կերպ չի սահմանափակվում:

Ճիշտ է, այդ որոշումն իմ վրա չի տարածվում, քանի որ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը չի սահմանափակվում և անգամ ձևաթղթի կարիք չկա, բայց հասկանալու համար, թե ես ով եմ, նախ պետք է ինձ հարցնել այդ մասին:

Տպավորություն ունեմ, որ ոստիկանությունն ինքնամեկուսացվել է, և երեկվա որոշմամբ սահմանափակվել է միայն ոստիկանների տեղաշարժը»: