Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը: Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»,- գրել է նա: