Այսուհետ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն պետական միջոցներ ստացող հասարակական կազմակերպությունները, այլև մասնավոր։

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Դրան կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 16-ը։

Օրինագծով պարզեցվում է հաշվետվություն ներկայացնելու կարգը՝ ՀԿ-ները կկարողանան հաշվետվությունը հրապարակել առցանց։