Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորել է քաղաքացիներին առաջիկա օրերին (նվազագույնը՝ 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց: Նշվում է, որ կարելի է ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում:

Դա պայմանավորված է ՀՀ ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակմամբ և անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ։