Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ՝ շտապօգնության մեքենաներ վարելու համար։ Այդ մասին ասվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

Վարորդական իրավունքի B, C կարգի առկայությունը պարտադիր է։

Ցանկացողները կարող են դիմել 010550601 հեռախոսահամարով։ (Հասցե՝ Երևան, Հերացի 12):