Նոր տիպի կորինավիրուսի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, Արցախը Հայաստանին կապող բոլոր միջպետական անցակետերում իրականացվել է լրակահավորում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Մասնավորապես, Արցախի քաղաքաշինության նախարարության կողմից ճանապարհային ոստիկանությանը տրամադրվել է 3 տասնյակից ավելի ճանապարհային զգուշացնող մետաղյա և պլաստմասե արգելափակոցներ, ինչը ճանապարհային ոստիկանության աշխատանքն ավելի դյուրին կդարձնի` Հայաստան-Արցախ և հակառակ ուղղության ելումուտը վերահսկելու, ինչպես նաև անվտանգությունն ուժեղացնելու նպատակով: