Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ:

Կենտրոնի հաղորդմամբ՝ 118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել:

Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից բարձր տարիքի անձինք:

Մասնագետը լարվածությունը թուլացնելու տարբերակներ է առաջարկում, որոնք հնարավոր է իրականացնել տան պայմաններում:

Բազմաթիվ խորհուրդներից բացի, քաղաքացիներին հորդորել են հետևել միայն պաշտոնական լրահոսին, տանից դուրս չգալ կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: