Արխիվ - 31 Մարտ 2020
10 օրով երկարաձգվել է ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը
Քանի որ ՀՀ-ի ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը նույնպես նշված ժամանակահատվածում դադարեցվում է: Ոստիկանության…
Կառավարության նիստում քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես,…
Կորոնավիրուսով հիվանդացության մահվան դեպքում դիահերձումը կարգելվի
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքերում արգելել դիահերձումը: Նախագծի հիմնական զեկուցող առողջապահության…
Նախատեսվում է աղետի գոտու 228 ընտանիքի բնակարանով ապահովել
Քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է աղետի գոտու 228 ընտանիքի բնակարանով ապահովել և դրանով ավարտել աղետի գոտու ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունները։ Սպիտակի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրն իրականացնելու նպատակով…
«Facebook»-ում հայտնված կասկածելի էջերով քաղաքացիներից գումար են շորթում. Ոստիկանություն
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ վերջերս «Facebook» սոցիալական կայքում սկսել են հանդիպել կասկածելի էջեր, որոնք տարածում են ապատեղեկատվություն և քաղաքացիներից գումար շորթում։ Օրինակ՝ այս էջը։ Կասկածելի անվանումով էջում տեղադրված է տեսանյութ։ Տեսանյութում հայտնի երգիչ Սերժ Թանկյանն է, որը…
«Աշխատանքի գնացողները պետք է այդ փաստը հաստատող փաստաթուղթ ունենան»․ Տիգրան Ավինյան
Երկրում պարետային ժամ հայտարարելու տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերի տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այդ տարբերակով ՀՀ-ում վարակի տարածման ռիսկայնությունն ավելանում է, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը: «Մենք կարող ենք որոշ չափով փոփոխել մեխանիզմները,…
Դիմակն և ձեռնոցները ճանապարհներին նետելն արգելվում է
ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը զգուշացնում է, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում, օգտագործված անհատական պաշտպանության միջոցները, այդ թվում՝ դիմակները և ձեռնոցները արգելվում է նետել ճանապարհներին կամ ճանապարհամերձ տարածքում։ «Նմանատիպ վարքը հանգեցնում է վարակի տարածմանը և համաճարակային…
Կորոնավիրուսի հաստատված դեպքերն ըստ տարածաշրջանների
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ Երևանի և մարզերի: Ըստ նախարարության՝ 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը: Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված…
Սահմանափակումները կխստացվեն. Տիգրան Ավինյան
ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման համար ներդրված սահմանափակումների և բնակչության՝ ցուցումներին հետևելու շնորհիվ հույս կա, որ ապրիլի վերջից մայիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում երկիրն ամբողջությամբ կվերադառնա բնականոն ռեժիմին, հայտարարել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա հայտնել է, որ Կառավարությունը…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով զրույց է ունեցել ՀՀ-նում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի հետ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանրապետության նախագահը և դեսպանը տեղեկություններ են փոխանակել…
Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի և զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2020թ-ի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ…
«Atlantis European Airways»-ի չվերթով Հնդկաստանից Հայաստան են վերադարձել ճեմարանի 68 սաներ և նրանց ուսուցիչները
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, ՀՀ պարետատան, ԱԳՆ-ի և Հնդկաստանում Հայաստանի դեսպանության համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ, որով Հայաստան վերադարձան Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաներ և նրանց ուսուցիչները: Թռիչքն իրականացրեց հայկական…
Ազգային ժողովը չի ընդունել հիվանդներին ու մեկուսացածներին հեռախոսի միջոցով հետևելու օրենքը
Ազգային ժողովը չի կարողացել երկրորդ ընթերցմամբ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում էր կորոնավիրուսով հիվանդների…
Պարետատունը չեղարկել է Չարենցավան ելումուտը սահմանափակող որոշումը
Պարետատունը չեղարկել է մարտի 31-ին ավելի վաղ հրապարակված Չարենցավան ելումուտը սահմանափակող որոշումը։ Այդ մասին որոշումը տեղադրվել է Կառավարության կայքում։ Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշումը եղել է տեխնիկական վրիպակի արդյունք։ «ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման…
Սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցության առաջարկ է արել ՀՀ-ն ՌԴ-ին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Փոխվարչապետը նշել է, թե ակնհայտ է՝ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան…
Տավուշի մարզում կորոնավիրուսի 2 դեպք կա
Տավուշի մարզում կորոնավիրուսի 2 դեպք կա, որոնք ներառված են վարակակիրների ընդհանուր թվի հաշվարկում։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Հայկ Չոբանյանը: «Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն…
Արտաշատի բազմապրոֆիլ բուժկենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոնի
Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոնի: Այդ մասին ասվում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ «Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս…
Սահմանափակումներն առնվազն 10 օրով կերկարաձգվեն․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ ՀՀ-ում առնվազն 10 օրով կերկարաձգվեն մինչև մարտի 31-ը գործող տեղաշարժման սահմանափակումները: Վարչապետը նշել է, որ դրական ախտորոշված պացինետներից 424-ը ջերմություն չունեն: Պացիենտներից մոտ 90 հոգի թոքաբորբ ունեն, նրանցից 30-ի վիճակը…
Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։ Զրուցակիցները տեղեկատվություն են փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների…
Հայտնի է, թե «Varks.am»-ի ո՞ր հաճախորդները կազատվեն տույժ տուգանքներից
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ» լուծարվող վարկային կազմակերպության լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Varks.am»-ում վարկ ունեցող քաղաքացիներին։ Այն քաղաքացիները, որոնք մինչև ապրիլի 1-ը «Varks.am»-ից վերցրած վարկերը ուշացումներով են վճարել, ժամկետանց…
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 դեպք, որոնցից 30-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով
Մարտի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 դեպք, որոնցից 30-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 499 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2533 թեստավորման դեպքում: Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպքից 23-ը գտնվել…
3545 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ըստ հաղորդագրության՝ մարտի 31-ին, ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ…
ՀՀ կբերվի 100 շնչառական ապարատ ու 60,000 թեստ․ Արսեն Թորոսյան
Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը համալրվելու է նոր սարքավորումներով, մասնավորապես, 100 շնչառական ապարատով, 60,000 թեստով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն։ Այդ մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ…
«Կորցրեցինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի»․ Մխիթար Հայրապետյանը` Կաոիլիի մասին
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սրտի կսկիծով ու խորը ցավով է տեղեկացել Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան մասին։ «Մենք…
Անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել
Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ երեկ իրականացրած անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում` այս անգամ թիրախավորելով Նոյեմբերյանի շրջանում տեղակայված…
118 քաղաքացու կորոնավիրուսի վերաբերյալ բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել
Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ: Կենտրոնի հաղորդմամբ՝ 118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել: Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից…
ԱԳՆ. «Ադրբեջանը գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը»
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել այսօր Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց…
«Կորոնավիրուսով հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա»․ Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ 49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի…
Կյանքից հեռացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին
Մահացել է Արիանա Կաոիլին՝ շախմատիստ, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինը։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Լևոն Արոնյանը։ Արոնյանին իրենց ցավակցություններն են հղել անվանի շախմատիստներ Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Պավել Էլյանովը, Յուդիթ Պոլգարը…
Էլեկտրաէներգիայի անջատում է սպասվում Երևանում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում 11։00-14։00 Ազատամարտիկների փ. 89 շենքը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների,…
Ամենա