Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոնի: Այդ մասին ասվում է Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։

«Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն»,- ասվում է գրառման մեջ։

Կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում, սակայն, այստեղ չի իրականացվի։