Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսով հիվանդացության մահերի դեպքերում արգելել դիահերձումը: Նախագծի հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` հիմնական նպատակն է կանխել հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը:

Նշենք, որ նախագիծն ընդունվել է միաձայն` 69 ձայնով: