Ազգային ժողովը չի կարողացել երկրորդ ընթերցմամբ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը նախատեսում էր կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչ է արել ԲՀԿ-ին չմասնակցել քվեարկությանը:

Արդյունքում կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ և դեմ՝ զրոյական, նախագծերի փաթեթը չի ընդունվել՝ ոչ բավարար ձայների արդյունքում։ Նախագիծն անցկացնելու համար պետք էր առնվազն 67 ձայն:

88-հոգանոց «Իմ քայլի» մի քանի պատգամավոր ներկա չի եղել քվեարկությանը, արդյունքում խմբակցությունն ուներ 65 ձայն։ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն չեն մասնակցել քվեարկությանը, ինչի արդյունքում անհրաժեշտ քանակի ձայներ չեն հավաքվել: