Տավուշի մարզում կորոնավիրուսի 2 դեպք կա, որոնք ներառված են վարակակիրների ընդհանուր թվի հաշվարկում։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։ Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժ հաստատություն, իրենց լավ են զգում», - գրել է նա: