Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարել է, որ ՀՀ-ում առնվազն 10 օրով կերկարաձգվեն մինչև մարտի 31-ը գործող տեղաշարժման սահմանափակումները:

Վարչապետը նշել է, որ դրական ախտորոշված պացինետներից 424-ը ջերմություն չունեն: Պացիենտներից մոտ 90 հոգի թոքաբորբ ունեն, նրանցից 30-ի վիճակը ծանր է:

Նա հայտել է նաև, որ պատրաստվում են նորից ԱԺ ներկայացնել քաղաքացիների հեռախոսազանգերին հետևելու նախագիծը, որի իմաստը, ըստ վարչապետի, հասկանալն է, թե մարդն ում հետ է շփվել և ումից է վարակվել: Վարչապետի խոսքով՝ նախագիծը պոտենցիալ վարակակիրների շրջանակը հասկանալն է:

Փաշինյանը հայտնել է նաև, որ առաջիկա 10 օրվա համար նոր որոշումը պարետատունը կհրապարակի՝ որոշ բացառություններով տնտեսական գործունեության համար, նաև որոշ պայմաններ կձևափոխվեն, սակայն հիմնական ուղերձը նույնն է մնալու: Նա հորդորել է մնալ տանը և պահպանել առողջությունը: