Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սրտի կսկիծով ու խորը ցավով է տեղեկացել Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի մահվան մասին։

«Մենք կորցրինք Հայաստանին ու հայ ժողովրդին նվիրված մի մեծ բարեկամի։

Պետք է ասեմ, որ անձնապես եմ ճանաչել Արիաննեին. դեռևս երկու տարի առաջ էի ծանոթացել նրա հետ։ Եկել էր սփյուռքի նախարարություն. խոսում էինք իր՝ «Ճամփորդ» շաբաթաթերթից։ Եվ ընդամենը մեկ ամիս առաջ էր, որ կրկին հանդիպեցինք՝ քննարկելու շախմատի ոլորտում մեր առաջիկա անելիքները...»,- գրել է նա։