Երևանի մետրոն փակ է
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։
«Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:
Նոր որոշմամբ՝ դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը», - ասվում է գրառման մեջ։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում