Արխիվ - 01 Ապրիլ 2020

Կորոնավիրուսից 89-ամյա քաղաքացի է մահացել․ Նա ունեցել է նաև քրոնիկ հիվանդություններ

Կորոնավիրուսից 89-ամյա քաղաքացի է մահացել․ Նա ունեցել է նաև քրոնիկ հիվանդություններ

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 89-ամյա պացիենտ է մահացել։ «89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել…

Այս տարի լրանում է ֆիդայապետ Գևորգ Չաուշի ծննդյան 150-ամյակը

Այս տարի լրանում է ֆիդայապետ Գևորգ Չաուշի ծննդյան 150-ամյակը

Մարտի 31-ին լրացել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չաուշի (Գևորգ Ղազարյան) ծննդյան 150-ամյակը: Դեռ վաղ տարիներից Գևորգը չի կարողացել անտարբեր լինել հայ ազգի թշվառ ճակատագրով։ Սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով…

Հսկիչ անցակետեր են գործում Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սևան - Երևան ճանապարհներին

Հսկիչ անցակետեր են գործում Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սևան - Երևան ճանապարհներին

Ապրիլի 1-ի ժամը 14:00-ից Գեղարքունիքի մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք - Քարվաճառ, Սևան - Երևան հատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում գործում են հսկիչ անցակետեր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։…

Կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի

Կորոնավիրուսի դեմ պայքարի նոր ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Համակարգն ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան բուժաշխատողներ, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային…

Թումոն 50 համակարգիչ է տրամադրելու հեռավար կրթության համար

Թումոն 50 համակարգիչ է տրամադրելու հեռավար կրթության համար

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 50 համակարգիչ կտրամադրի ԿԳՄՍ նախարարությանը՝ հեռավար կրթության համար։ Այդ մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։ «Թումոյի 50 համակարգիչն արդեն պատրաստ են ուղևորվելու ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հավաքագրման կետ, որտեղից էլ…

Վրաստանի կառավարությունը ֆինանսավորելու է բնակիչների կոմունալ ծախսերը

Վրաստանի կառավարությունը ֆինանսավորելու է բնակիչների կոմունալ ծախսերը

Վրաստանի կառավարությունն ամբողջությամբ կֆինանսավորի բնակիչների մարտ, ապրիլ և մայիս ամիսների կոմունալ ծախսերը։ Խոսքն ամսական մինչև 200 կՎտ էլեկտրաէներգիա, ինչպես նաև 200 մ/3-ից պակաս բնական գազ սպառող բնակիչների մասին է։ Այս մասին կորոնավիրուսի հարցով միջգերատեսչական խորհրդի նիստին ասել է Վրաստանի վարչապետ…

ՀՀ և Իսրայելի մասնագետների միջև կորոնավիրուսի թեմայով տեսաժողով կկազմակերպվի

ՀՀ և Իսրայելի մասնագետների միջև կորոնավիրուսի թեմայով տեսաժողով կկազմակերպվի

Առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում հետագա գործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության…

Արցախի խորհրդարան է անցել քաղաքական 5 ուժ

Արցախի խորհրդարան է անցել քաղաքական 5 ուժ

Արցախում մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով է անցել քաղաքական 5 ուժ, քվեարկությանը մասնակցել է 76,312 հոգի կամ ընտրողների 73%-ը, հայտնում են Արցախի ԿԸՀ-ից։ Ըստ Արցախի ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների դեպքում ընտրված են համարվում 5 տոկոսի շեմը հաղթահարածները, իսկ կուսակցությունների…

Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը կմասնակցեն Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին

Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը կմասնակցեն Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլին

Արցախի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին: Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ թեկնածուներից…

«Գազպրոմն» առաջարկում է խոցելի խավի և ձեռնարկությունների համար բարձրացնել գազի գինը

«Գազպրոմն» առաջարկում է խոցելի խավի և ձեռնարկությունների համար բարձրացնել գազի գինը

«Գազպրոմ Արմենիան» մտադիր է հուլիսի 1-ից բնական գազի գինը բարձրացնել սպառողների մի շարք խմբերի համար։ Ընկերությունը գազի սակագների սահմանման կամ վերանայման համար դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)։ Հայտը հրապարակվել է «Ազդարարում»։ Ընտանեկան կամ սոցիալական…

Առերևույթ պաշտոնեական կեղծիքների և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ խախտվել են բնակելի թաղամասի կառուցման գործընթացում շինարարական նորմերի պահանջները

Առերևույթ պաշտոնեական կեղծիքների և պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ խախտվել են բնակելի թաղամասի կառուցման գործընթացում շինարարական նորմերի պահանջները

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևանի Ն. Տիգրանյան 1/1 փակուղի հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել…

Արման Թաթոյանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը

Արման Թաթոյանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին պահպանել նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման կանոնները և մնալ տանը Քաղաքացիները շարունակում են անտեսել նոր կորոնավիրուսի կանխարգելելման և տարածման դեմ պայքարի կանոնները։ Մարդու…

«Երևանն այսօր առավոտյան»․ Գագիկ Սուրենյան

«Երևանն այսօր առավոտյան»․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երևանն այսօր առավոտյան, 26 համարի ավտոբուս։ Լուսանկարը՝ Հասմիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից»։

«Խորհրդարան կանցնի 4-5 կուսակցություն». Դանիել Իոաննիսյանը՝ Արցախի նախագահական ու խորհրդարական ընտրությունների մասին

«Խորհրդարան կանցնի 4-5 կուսակցություն». Դանիել Իոաննիսյանը՝ Արցախի նախագահական ու խորհրդարական ընտրությունների մասին

ԻՔՄ ղեկավար, Արցախի նախագահական ու խորհրդարական ընտրություններում դիտորդ Դանիել Իոաննիսյանն ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով ավարտված չեն, ամենայն հավանականությամբ կանցկացվի 2-րդ փուլ: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, խորհրդարան…

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել գիտնական, գենետիկայի ոլորտում ուսումնասիրություններով զբաղվող պրոֆեսոր Յոզեֆ Բաբիկյանի հետ: Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձել են պրոֆեսոր Բաբիկյանի՝ մարդու իմունային համակարգի բարձրացմանն ու վերականգնմանն…

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 571-ի

Ապրիլի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 571 դեպք, որոնցից 31-ն` առողջացած, 3-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 537 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 2704 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե'ք տանը, սահմանափակե'ք…

Մոսկվա-Երևան թռիչքները չեղարկվել են

Մոսկվա-Երևան թռիչքները չեղարկվել են

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նախապես ծրագրված թռիչքները Մոսկվայի օդանավակայաններից դեպի Երևան չեղարկվել են։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ Խոսքը մարտի 31-ից մինչև ապրիլի 3-ը կայանալիք թռիչքների մասին է։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ…

Երևանի մետրոն փակ է

Երևանի մետրոն փակ է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը փակ է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։ «Պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ…

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է բիզնեսի մասին խորհրդատվական վեբինարների շարք

Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է բիզնեսի մասին խորհրդատվական վեբինարների շարք

Էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախաձեռնել է գործարարների համար հատուկ մշակված խորհրդատավական վեբինարների շարք: Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն` Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուները կներկայացնեն…

Կալանավորվել է Ախալքալաքի նախկին ոստիկանապետը

Կալանավորվել է Ախալքալաքի նախկին ոստիկանապետը

Այսօր Ախալցխայի շրջանային դատարանը որոշում է կայացրել կալանավորել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, այնուհետև Ջավախքից ընտրված Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, այժմ Ախալքալաքի Սակրեբուլոյի պատգամավոր Սամվել Պետրոսյանին: Կալանքը որպես խափանման միջոց կկիրառվլի նաև Ջավախքից ընտրված մյուս պատգամավոր`…

Աշխատանքի գնալու համար նոր տեղեկանքի ձևանմուշ է սահմանվել

Աշխատանքի գնալու համար նոր տեղեկանքի ձևանմուշ է սահմանվել

ՀՀ-ում մինչև ապրիլի 12-ը ներառյալ, կորոնավիրուսով պայմանավորված, երկարացվել են արտակարգ դրության պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները: Համաձայն պարետի նոր հրամանի` սահմանվել է աշխատանքի գնալու համար նոր տեղեկանք, որը պիտի լրացվի գործատուի կողմից։ Տեղեկանքի…

Կորոնավիրուսով վարակվածներին ու մեկուսացվածներին հեռախոսով տեղորոշելու նախագիծն ընդունվել է

Կորոնավիրուսով վարակվածներին ու մեկուսացվածներին հեռախոսով տեղորոշելու նախագիծն ընդունվել է

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել է Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում՝ հեռախոսների միջոցով։ Քվեարկության է դրվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»…

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, անհրաժեշտության դեպքում, կծառայի որպես մեկուսացման վայր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը, անհրաժեշտության դեպքում, կծառայի որպես մեկուսացման վայր

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների…

«Միայն «մենք» չենք կարող կոտրել կորոնավիրուսի տարածման այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

«Միայն «մենք» չենք կարող կոտրել կորոնավիրուսի տարածման այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»: Կից նկարներում մեր և տարբեր երկրների կորերն են, որոնք ցույց են տալիս կորոնավիրուսով վարակի դեպքերի կրկնապատկման արագությունը:…

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի սահմանափակումները․ Սուրեն Պապիկյան

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի սահմանափակումները․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`…

ՀՀ ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

ՀՀ ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։…