ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում 89-ամյա պացիենտ է մահացել։

«89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սա ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է։