Արցախի նախագահի թեկնածուներ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրել է մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ թեկնածուներից և ոչ մեկը չի ստացել ընտրողների 50 %-ից ավելի ձայներ:

Ամենաշատ ձայները ստացել են նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը, որոնք էլ կպայքարեն երկրորդ փուլում:

Ըստ նախնական արդյունքների՝

Քրիստին Բալայան՝ 202 ձայն / 0,3 %

Վիտալի Բալասանյան՝ 10755 / 14,7 %

Սերգեյ Ամիրյան՝ 106 / 0,2%

Դավիթ Բաբայան՝ 587 / 0,8 %

Բելլա Լալայան՝ 162 / 0,2 %

Արայիկ Հարությունյան՝ 36 076 / 49,26 %

Հայկ Խանումյան՝ 962 / 1,3 %

Դավիթ Իշխանյան՝ 1883 / 2,56 %

Վահան Բադասյան՝ 743 / 1%

Մասիս Մայիլյան՝ 19 360 / 26,4 %

Աշոտ Ղուլյան՝ 1683 / 2,3 %

Ռուսլան Իսրայելյան՝ 368 / 0,5 %

Աշոտ Դադայան՝ 198 / 0,3 %

Մելսիկ Պողոսյան՝ 141 / 0,2 %

անվավեր՝ 2625

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել 104 384 քաղաքացի, որոնցից ընտրությանը մասնակցել է 76 728-ը կամ 73,5 %-ը:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին: