Մարտի 31-ին լրացել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ ու ֆիդայապետ Գևորգ Չաուշի (Գևորգ Ղազարյան) ծննդյան 150-ամյակը:

Դեռ վաղ տարիներից Գևորգը չի կարողացել անտարբեր լինել հայ ազգի թշվառ ճակատագրով։ Սովորել է Մշո Սբ Կարապետ վանքի դպրոցում, որը նրա ուսուցիչ Հովհաննես վարդապետ Մուրադյանի ջանքերով վերածվել էր ազատագրական գաղափարների տարածման կենտրոնի:

Գևորգը 11 տարեկանում ընդունում է հայդուկության ուղին։ Բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ Գևորգն ամուսնանում է Եղսոյի հետ։

Մասնակցել է Սասունի 1891-1894թթ-ի ինքնապաշտպանական մարտերին, 1894թ-ի Սասունի ապստամբության պարտությունից հետո, ի թիվս այլ ֆիդայիների, ձերբակալվել ու բանտարկվել է Բիթլիսում, ապա՝ Մուշում: 1896թ-ին Գևորգը փախել է բանտից, ապաստանել Սասունում։

1907թ-ի մայիսի 27-ին թուրքական զորքերին հաջողվում է շրջապատել Գևորգ Չաուշի զորաջոկատը և սպանեցին շատերին, այդ թվում Գևորգ Չաուշին։

Գևորգ Չաուշին են նվիրված Կարո Սասունու «Սարերու ասլանը» (1966 թ., Բեյրութ), Ստեփան և Կարո Պողոսյանների «Ինձ բահ տվեք...» (1990 թ.) և այլ երկեր: Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ազգականների ջանքերով 1976 թ-ին հիմնադրվել է Գևորգ Չաուշի թանգարանը, որի հարավ-արևմտյան պատին նրա հարթաքանդակն է: Գևորգ Չաուշի հուշարձանը (քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան) կանգնեցվել է Երևանում՝ համանուն հրապարակում: