Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի, տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Համակարգն ամբողջ թափով գործարկելու համար անհրաժեշտ են մինչև 55 տարեկան բուժաշխատողներ, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում։

ԱՆ-ին պահանջվում են․

• ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),

• լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,

• ռեանիմատոլոգներ,

• բուժքույրեր,

• մայրապետեր:

Դիմելու համար ինքնակենսագրականները հարկավոր է ուղարկել [email protected] էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարին։