Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը 50 համակարգիչ կտրամադրի ԿԳՄՍ նախարարությանը՝ հեռավար կրթության համար։ Այդ մասին ասվում է կենտրոնի ֆեյսբուքյան էջում։

«Թումոյի 50 համակարգիչն արդեն պատրաստ են ուղևորվելու ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հավաքագրման կետ, որտեղից էլ կբաշխվեն Հայաստանի դպրոցներով։ Դե ինչ, սիրելի գործընկերներ, միանո՞ւմ եք մեզ», - ասված է գրառման մեջ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կոչ է արել ավելորդ համակարգիչ կամ գաջեթ ունենալու դեպքում դրանք նվիրել հեռավար կրթությունն ապահովելուն, քանի որ առնվազն 21,000 սարքի պակաս կա ՀՀ-ում: