Աշխարհահռչակ երաժիշտ ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանը տնից ուղիղ եթերում ելույթ կունենա մեկուսացած և ինքնամեկուսացած քաղաքացիների համար։

Համասյանի առցանց համերգը կկայանա ապրիլի 6-ին` ժամը 22։00-ին։ Նշենք, որ այն կհեռարձակվի Կառավարության ֆեյսբուքյան էջում։

Կառավարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում շաբաթական 2 օր ուղիղ եթերում տնից հայ կատարողներ ելույթ կունենան։