Արխիվ - 06 Ապրիլ 2020

Նիկոլ Փաշինյան․ «Արցախի ընտրությունները կատարյալ չեն եղել»

Նիկոլ Փաշինյան․ «Արցախի ընտրությունները կատարյալ չեն եղել»

Արցախում տեղի ունեցած ընտրություններն արտահայտում են ուժերի այն հարաբերակցությունը, որն այսօր կա Արցախնում։ Այս մասին ուղիղ եթերում, պատասխանելով քաղաքացիների հարցերին, նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի ասում, թե ընտրախախտումներ տեղի չեն ունեցել, հարցն այն է, թե որքանով…

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ

«Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, այսօր մերժել է նրան 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության…

«Յուրաքանչյուր ուսանողի համար կկազմվի ուսման վարձավճարի անհատական գրաֆիկ»․ վարչապետ

«Յուրաքանչյուր ուսանողի համար կկազմվի ուսման վարձավճարի անհատական գրաֆիկ»․ վարչապետ

Ինչպե՞ս վճարեն ուսման վարձն այն ուսանողները, որոնց ծնողներն այս օրերին զրկվել են աշխատանքից և գումար աշխատելու հնարավորությունից․ քաղաքացու այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով պատասխանել է․ «Ես տեղյակ եմ որ Կրթության նախարարը և բուհերը մինչև արտակարգ դրության…

«Չեմ ուզում խոստումներ տալ, որոնք հավելյալ խնդիրներ կառաջացնեն»․ Վարչապետը՝ ուսուցիչների վարձատրության մասին

«Չեմ ուզում խոստումներ տալ, որոնք հավելյալ խնդիրներ կառաջացնեն»․ Վարչապետը՝ ուսուցիչների վարձատրության մասին

Կորոնավիրուսի պատճառով դպրոցները փակելուց հետո, պարզվեց, որ Հայաստանի կրթական համակարգը 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս օրերին Հայաստանում ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են կատարում։ «Ուզում եմ հիշեցնել,…

Արցախի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել սադրիչ գործողություններից

Արցախի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին հրաժարվել սադրիչ գործողություններից

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ․ «2020թ-ի ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության…

550 հազար դոլար է հատկացվել Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրություն ստեղծելու համար

550 հազար դոլար է հատկացվել Հայաստանում կորոնավիրուսի թեստերի արտադրություն ստեղծելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խնդիր են դրել Հայաստանում կորոնավիրուսի օրական թեստերի քանակը հասցնել 1000-ի, ինչը ըստ նրա՝ կարելի է համարել զանգվածային թեստավորում։ «Այսօր մեր օրական թեստերը տատանվում են 200-ից մինչև 400-ի սահմանում, սակայն խնդիր ենք դրել, որ այս շաբաթվանից, գուցե վաղվանից…

«Հայաստանին «ապոկալիպտիկ թանկացումներ» չեն սպառնում»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանին «ապոկալիպտիկ թանկացումներ» չեն սպառնում»․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության ընդունած հակաճգնաժամային փաթեթները տարիքային սահմանափակում չունեն։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «55-65 և ավել տարիքի մարդիկ նույնիսկ 21-րդ դարում լիարժեք աշխատունակ մարդիկ են, և մենք պետք է ունենանք…

Գողթ գյուղի բնակչի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Գողթ գյուղի բնակչի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս (COVID-19) հիվանդություն է ախտորոշվել: Երիտասարդ տղամարդն աշխատում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուրբաթ օրը թեստավորման համար նմուշառում է իրականացվել և նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Շաբաթ օրը առավոտյան…

Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա․ Փոխոստիկանապետ

Կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա․ Փոխոստիկանապետ

Ապրիլի 6-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6 ոստիկան կա, մեկուսացված է 16 իրավապահ, հայտարարել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։ Փոխոստիկանապետը հայտնել է, որ քաղաքացիների մեկուսացման վայրերում օրական 170 ոստիկան է ծառայություն իրականացնում։ Անդրադառնալով արտակարգ դրության հետ կապված սահմանափակումներին՝…

Ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել մեկուսացված 27 վայրում

Ոստիկանությունը պահակակետեր է տեղակայել մեկուսացված 27 վայրում

Ապրիլի 6-ի դրությամբ ոստիկանությունը Իրանից Հայաստան մուտք գործող բեռնափոխադրումներ իրականացնող 515 տրանսպորտային միջոցների ուղեկցում է կատարել։ Այս մասին կայացած ասուլիսի ժամանակ հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ «Ուղեկցման ընթացքում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների վարորդների…

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր ԹԵԺ ԳԾԻ հեռախոսահամարով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտային մասնագետները կպատասխանեն քաղաքացիների հարցերին՝ նոր ԹԵԺ ԳԾԻ հեռախոսահամարով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով: Այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի, քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին: Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետևել ձայնային…

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյանի գործով ԱԺ քննիչ հանձնաժողով

Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյանի գործով ԱԺ քննիչ հանձնաժողով

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գրություն է ստացել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին կամ 16-ին, ժամը 14:00-ին` իր ընտրությամբ, լսումների նպատակով հրավիրված է 2016թ. ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողով: Այդ մասին հայտնել…

Վրաստանում փակում են գյուղմթերքի շուկաները

Վրաստանում փակում են գյուղմթերքի շուկաները

Վրացական Թելավիի և Սենակիի գյուղմթերքի շուկաներն ապրիլի 6-ից փակվում են՝ արտակարգ դրության պայմաններում սանիտարական նորմերը չպահպանելու համար։ Տնտեսական գործունեությունը Վրաստանում սահմանափակված է։ Աշխատանքը շարունակող առևտրի կենտրոնների կառավարիչները պետք է հոգ տանեն գնորդների միջև սոցիալական հեռավորության…

Եթե սպառողի համար գազի գինը բարձրանա, սուբսիդավորումը չի բացառվում․ Մհեր Գրիգորյան

Եթե սպառողի համար գազի գինը բարձրանա, սուբսիդավորումը չի բացառվում․ Մհեր Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադառնալով «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի բարձրացման հայտին, հայտարարել է, որ եթե սպառողի համար գազի գինը, այնուամենայնիվ, բարձրանա, չի բացառվում, որ կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր իրականացնի։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում՝…

Արարատի մարզում կորոնավիրուսի հաստատված 173 դեպք կա

Արարատի մարզում կորոնավիրուսի հաստատված 173 դեպք կա

Արարատի մարզում կորոնավիրուսով 173 վարակակիր կա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, սակայն, որ ապրիլի 5-ին նոր դեպք չի գրանցվել։ «Սակայն, ի ուրախություն բոլորիս, նշեմ, որ դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին…

ՀՀ-ում 8 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 146-ը թոքաբորբ ունեն․ Արսեն Թորոսյան

ՀՀ-ում 8 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է, 146-ը թոքաբորբ ունեն․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 146-ը թոքաբորբ ունեն, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 պացիենտ կա։ Նախարարը հայտնել է, որ վարակակիրներից 35-ը ծանր վիճակում են, սակայն դեռ ռեանիմացիոն բաժանմունքում չեն։ Թորոսյանի խոսքով՝ մեկուսացման…

Հայաստան ժամանած ուղևորներն օդանավակայանից ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

Հայաստան ժամանած ուղևորներն օդանավակայանից ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները Զվարթնոց օդանավակայանից Արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով…

Էդուարդո Էռնեկյանը 250 000 դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Էդուարդո Էռնեկյանը 250 000 դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը 250.000 ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Հայաստանի կառավարությանը` կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայնի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։

Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել 475 հանրային վայրերում, սննդի և առևտրային խոշոր կետերում

Վարակազերծման աշխատանքներ են իրականացվել 475 հանրային վայրերում, սննդի և առևտրային խոշոր կետերում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի հրամանով ապրիլի 5-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդհանուր թվով 475 հանրային վայրերում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գավառի «Վիվասել»…

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 5 դեպք

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի հաստատված 5 դեպք

Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք: Այս մասին հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։ Նա տեղեկացրել է, որ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: «Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու…

Նախիջևանում կորոնավիրուսի 18 դեպք է հաստատվել

Նախիջևանում կորոնավիրուսի 18 դեպք է հաստատվել

Ապրիլի 6-ի դրությամբ Նախիջևանում 18 հոգու մոտ կորոնավիրուս է հաստատվել, հայտնում են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առողջապահության նախարարությունից։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։ Նշվում է, որ 2896 մարդ կարանտինում է գտնվում, թեստավորվել է 630 հոգի։ Նախիջևանում վարակված քաղաքացիներից 1 հոգի բուժվել…

ԵԱՏՄ-ից բժշկական սարքավորումների ու դեղորայքի հումք կներկրվի առանց մաքսատուրքի

ԵԱՏՄ-ից բժշկական սարքավորումների ու դեղորայքի հումք կներկրվի առանց մաքսատուրքի

ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից բժշկական սարքավորումների և դեղորայքի արտադրության համար անհրաժեշտ հումքատեսակների ներմուծումը մինչև սեպտեմբեր 30-ն առանց մաքսատուրքի կարվի։ Նա նշել է, որ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն արգելվում է առաջին անհրաժեշտության որոշ պարենային…

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում ՊԲ-ում

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում ՊԲ-ում

Պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, հայտնում են ՊԲ-ից։ Ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջ Արցախ»…

Տիգրան Համասյանի առցանց համերգը՝ մեկուսացած և ինքնամեկուսացած քաղաքացիների համար

Տիգրան Համասյանի առցանց համերգը՝ մեկուսացած և ինքնամեկուսացած քաղաքացիների համար

Աշխարհահռչակ երաժիշտ ու կոմպոզիտոր Տիգրան Համասյանը տնից ուղիղ եթերում ելույթ կունենա մեկուսացած և ինքնամեկուսացած քաղաքացիների համար։ Համասյանի առցանց համերգը կկայանա ապրիլի 6-ին` ժամը 22։00-ին։ Նշենք, որ այն կհեռարձակվի Կառավարության ֆեյսբուքյան էջում։ Կառավարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում…

ԱԳՆ հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

ԱԳՆ հյուպատոսական մի շարք ծառայություններ հասանելի կլինեն տեսակապի միջոցով

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին առավարության համապատասխան որոշումներում կատարվեցին փոփոխություններ, որոնց նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, այն է՝ տեսակապի միջոցով հասանելի դարձնել հյուպատոսական որոշ ծառայությունների մատուցումը։ Մասնավորապես, ՀՀ վերադարձի վկայական…

Մահացել է Մարալիկի՝ կորոնավիրուսով վարակված 68-ամյա բնակիչը

Մահացել է Մարալիկի՝ կորոնավիրուսով վարակված 68-ամյա բնակիչը

Կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ Երևան տեղափոխված Մարալիկի 68-ամյա բնակիչ Լ.Ա.-ն այս գիշեր մահացել է: Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը հաստատել է լուրը՝ նշելով, որ հանգուցյալի տեղափոխման, հուղարկավորության հարցերով վերահսկողությունը դրված է ոստիկանության վրա, համայնքապետարանը զբաղված…

Այսուհետ ազգային փոքրամասնությունները կկարողանան տարեկան 4 օր արձակուրդ ստանալ` ազգային տոները նշելու համար

Այսուհետ ազգային փոքրամասնությունները կկարողանան տարեկան 4 օր արձակուրդ ստանալ` ազգային տոները նշելու համար

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկին։ Ըստ որի հնարավորություն է տրվելու ազգային փոքրամասնություններին տարվա մեջ չորս օր չվճարվող արձակուրդ տրամադրել ազգային տոները…

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել․ Հակոբ Արշակյան

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել․ Հակոբ Արշակյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգ է վերանորոգվել ինժեներների ջանքերով և պատրաստ է շահագործման։ «Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց…

«Սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի»․ Արսեն Թորոսյան

«Սպասելով նոր՝ կյանք փրկող պատվաստանյութի»․ Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Աշխարհը առանց պատվաստանյութի... Ցանկանում եմ օգտագործել այս վատ «առիթը» ու հիշեցնել բոլորին, հատկապես պատվաստանյութերին դեմ անձանց՝ անտիվաքսերին, թե ինչի է նման աշխարհը, երբ չկա պատվաստանյութ մի վարակիչ հիվանդության…

Քաշաթաղում Հայաստանից եկած բնակիչ է մեկուսացվել

Քաշաթաղում Հայաստանից եկած բնակիչ է մեկուսացվել

Քաշաթաղում ՀՀ-ից եկած բնակիչ է մեկուսացվել: Այդ մասին ասվում է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի ֆեյսբուքյան էջում, նա նշում է նաև, որ նոր կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքեր Արցախում չեն եղել։ «Մենք փորձում ենք ամեն կերպ մեզ բոլորիս ապահովագրել հնարավոր խնդիրներից։…

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 833 դեպք

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 833 դեպք

Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 833 դեպք, որոնցից 62-ն` առողջացած, 8-ը` մահվան ելքով: Փաստացի բուժում է ստանում 763 պացիենտ: Բացասական արդյունք է արձանագրվել 4096 թեստավորման դեպքում: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե'ք տանը, սահմանափակե'ք…

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է

Ապրիլի 5-ի երեկոյա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է՝ նա կորոնավիրուսի «պլանային թեստավորում» պետք է անցնի։ Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Ջոնսոնը Սենթ Թոմաս հոսպիտալում է, որը գտնվում է խորհրդարանի դիմաց՝ վարչապետի նստավայրից ոչ հեռու, գրում է BBC-ն։ 55-ամյա Ջոնսոնի մոտ կորոնավիրուս…

Ծագումով ալավերդցի Ալեքս և Ջորջ Ձավարյանները Լոնդոնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին

Ծագումով ալավերդցի Ալեքս և Ջորջ Ձավարյանները Լոնդոնում միացել են կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործին

Ծագումով ալավերդցի Ալեքս և Ջորջ Ձավարյանները իրենց ընկերոջ՝ Ֆինլեյ Ուայթի հետ իրենց դպրոցը վերածել են ժամանակավոր արտադրամասի և պաշտպանիչ դիմակներ են արտադրում՝ կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարելու գործում Ազգային առողջապահության համակարգին օգնելու համար։ Այս մասին գրում է «Անկյուն 3»-ը։…

Ինչպե՞ս են կորոնավիրուսի օրերին երկրները յուրացնում այլ երկրների համար նախատեված բժշկական միջոցները

Ինչպե՞ս են կորոնավիրուսի օրերին երկրները յուրացնում այլ երկրների համար նախատեված բժշկական միջոցները

Վերջին օրերին համաշխարհային մամուլը գրում է, որ տարբեր երկրներ, «ծովահենության» ժամանակակից դրսևորումների միջոցով, յուրացնում են այս կամ այն երկրի համար նախատեսված պաշտպանիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Երկրների մի մասն արգելում են արտահանումն այլ…

Մասիս Մայիլյանը կոչ է անում չմասնակցել ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությանը

Մասիս Մայիլյանը կոչ է անում չմասնակցել ընտրությունների 2-րդ փուլի քվեարկությանը

Այսօր ապրիլի 5-ին Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փոուլի թեկնածու Մասիս Մայիլյանն իր ֆեյսբուքյան էջում քաղաքացիներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի ահագնացող վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը: «Սա հապճեպ քաղաքական որոշում չէ, այլ բխում է մինչ այդ հստակեցված…

Այսօր ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով

Այսօր ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 7-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝…