ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից բժշկական սարքավորումների և դեղորայքի արտադրության համար անհրաժեշտ հումքատեսակների ներմուծումը մինչև սեպտեմբեր 30-ն առանց մաքսատուրքի կարվի։

Նա նշել է, որ ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ն արգելվում է առաջին անհրաժեշտության որոշ պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ-ից, Միության ներսում ապրանքաշրջանառություն իրականացվել կարող է։

Սիմոնյանն ասել է նաև, որ մեկ այլ որոշմամբ մի շարք ապրանքների (կարտոֆիլ, սոխ, սխտոր, գազար) ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն մինչև հունիսի 30-ը։

Սիմոնյանի խոսքով՝ ախտահանիչ նյութեր արտադրելու համար դիմած 20 ընկերությունից 19-ն ունեցել են ապրանք արտադրելու համապատասխան սերտֆիկատ։ Անդրադառնալով շուկայում գնաճին՝ փոխնախարարը հայտնել է, որ այն մեղմելու համար այլընտրանքային տարբերակներ են մշակվում և հորդորել տնտեսվարողներին տրամադրել ՀԴՄ կտրոններ։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար 9 ծրագիր է առաջարկել՝ 4-ը տնտեսվարողների համար, 5-ը՝ սոցիալական բնույթի։