Պաշտպանության բանակում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են՝ տարբեր հասարակական կազմակերպությունների աջակցությամբ, հայտնում են ՊԲ-ից։

Ապրիլի 5-ին «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Առողջ Արցախ» ծրագրի շրջանակում բանակի բուժծառայությանն են փոխանցվել ախտահանիչ մեքենայացված սարքավորումներ:

ՊԲ կենտրոնական զինհոսպիտալում բանակի բուժծառայության և «Որոշում քաղաքացիական նախաձեռնություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ փորձարկվել է սարքավորումների աշխատանքը, որի ընթացքում իրականացվել են կանխարգելիչ ախտահանիչ միջոցառումներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 5 զինծառայող վարակված է կորոնավիրուսով։