Ապրիլի 5-ի երեկոյա Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հոսպիտալացվել է՝ նա կորոնավիրուսի «պլանային թեստավորում» պետք է անցնի։

Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Ջոնսոնը Սենթ Թոմաս հոսպիտալում է, որը գտնվում է խորհրդարանի դիմաց՝ վարչապետի նստավայրից ոչ հեռու, գրում է BBC-ն։

55-ամյա Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել մարտի վերջին։ Ապրիլի 4-ին նա հայտարարել էր, որ ջերմությունը չի իջնում, ուստի պետք է պահպանի ինքնամեկուսացումը։