Վրացական Թելավիի և Սենակիի գյուղմթերքի շուկաներն ապրիլի 6-ից փակվում են՝ արտակարգ դրության պայմաններում սանիտարական նորմերը չպահպանելու համար։

Տնտեսական գործունեությունը Վրաստանում սահմանափակված է։ Աշխատանքը շարունակող առևտրի կենտրոնների կառավարիչները պետք է հոգ տանեն գնորդների միջև սոցիալական հեռավորության մասին, թույլ չտան հավաքներ, հետևեն սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը։ Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։

Շիդա Քարթլի շրջանում կասեցվել է գյուղատնտեսական 6 շուկայի գործունեությունը, փակ են նաև Բաթումի բոլոր շուկաները։