Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք: Այս մասին հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նա տեղեկացրել է, որ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ:

«Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է Հայկ Չոբանյանը։