Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուս (COVID-19) հիվանդություն է ախտորոշվել: Երիտասարդ տղամարդն աշխատում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ուրբաթ օրը թեստավորման համար նմուշառում է իրականացվել և նրա մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Շաբաթ օրը առավոտյան հիվանդը տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:

Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Սարգսյանը հայտնել է, որ նրա ինքնազգացողությունը լավ է, հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշներ չունի: Մեկուսացվել են միայն Գողթում բնակվող նրա ընտանիքի անդամները:

Նշենք, որ Գառնիի ենթաշրջանի գյուղերում սա մինչ օրս վիրուսով վարակվածության ի հայտ եկած առաջին դեպքն է: