Արարատի մարզում կորոնավիրուսով 173 վարակակիր կա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ հավելելով, սակայն, որ ապրիլի 5-ին նոր դեպք չի գրանցվել։

«Սակայն, ի ուրախություն բոլորիս, նշեմ, որ դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա, բնավ, չի նշանակում, որ կարող ենք արդեն լիովին հանգիստ լինել, տեղաշարժման սահմանափակումները շարունակվելու են խիստ ռեժիմով և, եթե մեզանից յուրաքանչյուրն իր քայլերում պատասխանատու լինի, ապա շատ արագ կհաղթահարենք վիրուսն ու քիչ-քիչ կանցնենք մեր բնականոն կյանքին», - ասվում է գրառման մեջ։