Ապրիլի 7-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թվում ծայրահեղ ծանր վիճակում է 8 պացիենտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 1 մահ է գրանցվել՝ 93-ամյա պացիենտի, ով տառապում էր նաև քաղցկեղով:

«Ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:

Ընդհանուր առմամբ, զգուշավոր լավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին»,- ասվում է գրառման մեջ: