Արխիվ - 08 Ապրիլ 2020

Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Ապրիլի 7-ին ստորագրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեսյբուքյան էջը: Այն սահմանում է 2018թ-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Ըստ այդմ՝ Հայաստանին…

Ավիացիայի համար լացողները երկար տարիներ քանդել են այն․ Նիկոլ Փաշինյան

Ավիացիայի համար լացողները երկար տարիներ քանդել են այն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՀ-ում «ավիացիայի մասին շատ լացողները» երկար տարիներ քանդել են այն։ Նա նաև հիշեցրել է հունվարի 25-ի իր հայտարարությունը ոլորտի մասին։ Վարչապետն այն ժամանակ նշել էր, թե այժմ 50 եվրոյով կարելի է Եվրոպա գնալ և վերադառնալ, և այդ փոփոխությունը…

ԱՄՆ-ն ՀՀ-ին կորոնավիրուսի 2000 թեստ կուղարկի

ԱՄՆ-ն ՀՀ-ին կորոնավիրուսի 2000 թեստ կուղարկի

ՀՀ-ն ԱՄՆ-ից կստանա կորոնավիրուսի 2000 թեստ։ Այս մասին հայտնում են Հայաստանում Միացյալ նահանգների դեսպանատնից։ Նշվում են նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությունը $6 մլն է հատկացրել՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Իսկ միջոցները կտրամադրվեն…

ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարությունը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ

ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարությունը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների մեջ

ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ՖԻՖԱ-ի նախկին ղեկավարությանը։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ՝ Ռուսաստանում և Քաթարում Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման աջակցության համար։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Ֆեդերիացիայի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները մեղադրվում է Ռուսաստանում 2018թ-ին…

Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում ախտահանում են կատարել

Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում ախտահանում են կատարել

Արցախի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում` պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը:…

Twitter-ի հիմնադիրն իր կարողության մոտ 30%-ը կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

Twitter-ի հիմնադիրն իր կարողության մոտ 30%-ը կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարին

Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին $1 միլիարդ կհատկացնի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Այդ մասին նա գրել է իր միկրոբլոգում։ Դորսին նշել է, որ գումարը կկազմի նրա կարողության 28%-ը։ «Ես $1 միլիարդ եմ նվիրաբերում Square ընկերությունում իմ բաժնեմասից Start Small հիմնադրամին՝ COVID-19-ի դեմ համաշխարհային…

Հայկական դուդուկը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008թ-ին

Հայկական դուդուկը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008թ-ին

Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության…

Մոտ 290,000 քաղաքացու վարկային արձակուրդ է տրվել՝ 9․3 մլրդի չափով․ Նիկոլ Փաշինյան

Մոտ 290,000 քաղաքացու վարկային արձակուրդ է տրվել՝ 9․3 մլրդի չափով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Ապրիլի 8-ի դրությամբ ՀՀ մոտ 290,000 քաղաքացու տրվել է վարկային արձակուրդ՝ 9.3 մլրդ դրամի չափով։ Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15.4 միլիարդ դրամի չափով»,- գրել է վարչապետը։

Հանցավոր սխեմա` պետական գույքի մասնավորեցման գործընթացում

Հանցավոր սխեմա` պետական գույքի մասնավորեցման գործընթացում

2019թ. ընթացքում, ինչպես նաև 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, առանձին դեպքերում նաև դատախազության տարածքային ստորաբաժանումներում իրականացվել են պետական սեփականություն հանդիսացած գույքի պահպանության, վարձակալության տրման, ինչպես նաև նախկինում…

Մինչև ապրիլի 15-ը Նորքի ինֆեկցիոնի մոդուլի աշխատանքներում ներգրավված բոլոր անձինք կստանան իրենց աշխատավարձերը

Մինչև ապրիլի 15-ը Նորքի ինֆեկցիոնի մոդուլի աշխատանքներում ներգրավված բոլոր անձինք կստանան իրենց աշխատավարձերը

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած «Արտկոն» ՓԲԸ-ի տնօրեն Թերեզա Կարապետյանը, որը նաև ընկերության սեփականատերերից մեկն է, վստահեցնում է, որ մոդուլի աշխատանքներում ներգրավված անձանց 90 տոկոսն արդեն իսկ վարձատրվել է, իսկ մնացած 10 տոկոսը, որոնք…

Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման…

Արցախում կորոնավիրուսով վարակվածի վիճակը կայուն է

Արցախում կորոնավիրուսով վարակվածի վիճակը կայուն է

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը կայուն է: Արցախի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության…

Հոգեբաններն անվճար խորհրդատվություն կտրամադրեն համաճարակից սթրեսային վիճակում հայտնվածներին

Հոգեբաններն անվճար խորհրդատվություն կտրամադրեն համաճարակից սթրեսային վիճակում հայտնվածներին

Կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված սթրեսային իրավիճակում մարդկանց օգնելու նպատակով ստեղծվել է հայ հոգեբանների ընդհանուր հարթակ՝ Հայ հոգեբաններն ընդդեմ COVID19-ի։ Հարթակում անվճար խորհրդատվություն է տրվելու սթրեսային վիճակում գտնվող տարբեր խմբերի՝ առողջապահության ոլորտի մասնագետներին, հիվանդացած…

Կա ծայրահեղ ծանր վիճակում 8 պացիենտ․ Նիկոլ Փաշինյան

Կա ծայրահեղ ծանր վիճակում 8 պացիենտ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 7-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թվում ծայրահեղ ծանր վիճակում է 8 պացիենտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 1 մահ է գրանցվել՝ 93-ամյա պացիենտի, ով տառապում էր նաև քաղցկեղով: «Ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից:…

Մոսկվայից 2 չվերթով չվերադարձած ՀՀ քաղաքացիները տեղավորվել են հյուրանոցներում․ ՀՀ ԱԳՆ

Մոսկվայից 2 չվերթով չվերադարձած ՀՀ քաղաքացիները տեղավորվել են հյուրանոցներում․ ՀՀ ԱԳՆ

Մոտ 200 ՀՀ քաղաքացի, որոնք չեն կարողացել Մոսկվայից վերադառնալ ապրիլի 6-ի և 7-ի չվերթերով, դեսպանության համակարգմամբ տեղավորվել են չորս հյուրանոցում, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Մոտ երկու տասնյակ ՀՀ քաղաքացի հրաժարվել է տեղափոխվել հյուրանոց՝ նախընտրելով մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում:…

ՌԴ ԶՈւ մասնագետները ՀՀ-ում COVID-19-ի ախտորոշման շարժական լաբորատորիա են գործարկելու

ՌԴ ԶՈւ մասնագետները ՀՀ-ում COVID-19-ի ախտորոշման շարժական լաբորատորիա են գործարկելու

ՀՀ է ժամանել ՌԴ ԶՈւ մասնագետների թիմը, որը COVID-19-ի ախտորոշման շարժական լաբորատորիա կգործարկի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ թիմը ժամանել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման աջակցման,…

ՀՀ-ում կա կորոնավիրուսի 881 հաստատված դեպք

ՀՀ-ում կա կորոնավիրուսի 881 հաստատված դեպք

Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 դեպք, որոնցից 114-ն` առողջացած, 9-ը` մահվան ելքով: Վերջին մահվան դեպքն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում։ 93-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված աջակողմյան թոքաբորբ։ Տղամարդն ունեցել…

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին

Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի ապրիլի 14-ին

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ 2020 թ. ապրիլի 7-ին անցկացվել է հանձնաժողովի հերթական նիստը՝ հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր 6 հարց: Հիմք ընդունելով Արախի ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական…

ԵՄ-ն 15 միլիարդ եվրո կտրամադրի գործընկեր երկրներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՄ-ն 15 միլիարդ եվրո կտրամադրի գործընկեր երկրներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Եվրոպական միությունը որոշել է 15 միլիարդ եվրո տրամադրել գործընկեր աղքատ երկրներին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար։ Այդ մասին երեքշաբթի օրը տեսաուղերձով հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նա նշել է, որ Աֆրիկայի երկրները մի քանի շաբաթ անց կբախվեն այն խնդիրներին,…

Ջրափիի միջնադարյան քարավանատունն այցելուները վերածել են բացօթյա խորովածանոցի

Ջրափիի միջնադարյան քարավանատունն այցելուները վերածել են բացօթյա խորովածանոցի

Ջրափիի միջնադարյան քարավանատունն ու 19-րդ դարի եկեղեցին, որը գտնվում են Գյումրի-Արմավիր ճանապարհի 32-րդ կմ-ին, տեսնելու ցանկությունը թերևս կարող են փոխհատուցել ճանապարհի պատճառած անհանգստությունները: Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանն իր բնական դիրքի շնորհիվ եղել է քարավանային և առևտրական ճանապարհների…

Ջերմաստիճանն այսօր աստիճանաբար նվազելու է 12-15 աստիճանով

Ջերմաստիճանն այսօր աստիճանաբար նվազելու է 12-15 աստիճանով

Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 7-8-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-10-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝…

Վայոց ձորի մի շարք գյուղերում մի քանի ժամ լույս չի լինելու

Վայոց ձորի մի շարք գյուղերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցը և Երևանյան խճուղին մասնակի, Գլաձոր,…