Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Հակոբ Ճաղարյանը վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակվել էր 2019թ-ի մարտի 19-ին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում