Twitter-ի հիմնադիր Ջեկ Դորսին $1 միլիարդ կհատկացնի կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին։ Այդ մասին նա գրել է իր միկրոբլոգում։

Դորսին նշել է, որ գումարը կկազմի նրա կարողության 28%-ը։

«Ես $1 միլիարդ եմ նվիրաբերում Square ընկերությունում իմ բաժնեմասից Start Small հիմնադրամին՝ COVID-19-ի դեմ համաշխարհային պայքարի համար»,- գրել է Դորսին։

Նա կցել է նաև մի փաստաթուղթ, որից երևում է, որ նվիրատվության ճշգրիտ գումարը կազմում է $997,818,354։ Ըստ Դորսիի՝ պանդեմիան հաղթահարելուց հետո հիմնադրամը կկենտրոնանա աղջիկների կրթության և առողջության հարցերի վրա։

Նա նշել է, որ նախկինում շատ է գաղտնի նվիրատվություններ արել, սակայն այս անգամ գործելու է բացահայտ՝ այլոց ոգեշնչելու նպատակով։