Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու առողջական վիճակը կայուն է:

Արցախի Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված, նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչներն, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացված են, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ինքնամեկուսացված քաղաքացիներից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշեր չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է:

«Համաճարակաբանության 7 հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Միրիկ գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգենիայի պարագաներ են բաժանվել: