Կորոնավիրուսի համաճարակի շուրջ ստեղծված սթրեսային իրավիճակում մարդկանց օգնելու նպատակով ստեղծվել է հայ հոգեբանների ընդհանուր հարթակ՝ Հայ հոգեբաններն ընդդեմ COVID19-ի։

Հարթակում անվճար խորհրդատվություն է տրվելու սթրեսային վիճակում գտնվող տարբեր խմբերի՝ առողջապահության ոլորտի մասնագետներին, հիվանդացած կամ կասկածվող հիվանդներին: Նաև ընտանեկան խորհրդատվություններ կտրվեն, կանանց հանդեպ բռնության զոհերին և ոչ միայն։

Թիմում ոլորտից տարբեր առաջատար մասնագետներ են հավաքվել՝ Մարիամ Մեհրաբյան, Նաիրա Խառատյան, Նատալյա Հայրապետյան, Սուսաննա Ներսիսյան, Ռաֆայել Պետրոսյան, Միհրդատ Մադաթյան, Եվա Ասրիբաբայան, Նինա Պետրոսյան, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոն, Հայկական բժշկական ասոցեացիա, Կանանց իրավունքների կենտրոն, «Ժեստ» հոգեբանական կենտրոն և այլոք։ Այն շարունակում է համալրվել:

Խորհրդատվությունների տամադրման կայքը՝ հետևյալ հղումով։