Ապրիլի 7-ին ստորագրվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Հայաստանում Գերմանիայի դեսպանության ֆեսյբուքյան էջը:

Այն սահմանում է 2018թ-ից հետո նախատեսված համագործակցության ծրագրերը։ Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկեր, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 91 միլիոն եվրոն։ Դրանց թվում են կենսաբազմազանության պաշտպանությանը կամ վերականգնվող էներգակիրների խթանմանն ուղղված ծրագրեր։

Covid-19-ով պայմանավորված անվտանգության կանոններից ելնելով՝ դեսպան Միխայել Բանցհաֆի և ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմից համաձայնագիրը ստորագրվեց առանձին։