Արցախի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատանքային խմբերը հերթական ստուգայցն իրականացրել են մայրաքաղաք Ստեփանակերտի գյուղատնտեսական շուկաներում` պարզելու տնտեսավարողների կողմից նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը:

Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ախտահանման միջոցառումներ են իրականացնում նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ջրմուղ-կոյուղի», «Ջերմային տնտեսություն» և «Սանմաքրում» ընկերությունները:

Նշվում է, որ պատասխանատուներին տրվել են վարակի տարածման դեմ կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու վերաբերյալ մեթոդական ցուցումներ: