Վարչպետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է․

«Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ու մայիսի 8-9-ին՝ Շուշիի ազատագրման ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օրերին, միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն»։

Նա նշել է, որ մարդկանց մասսայական մասնակցություն այդ միջոցառումներին կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված չի լինելու։

Վարչապետը նաև նշել է, որ հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ արգելվելու է, քանի որ այն ունի ամենամեծ ռիսկայնությունը։ Սակայն գործատուները, կառավարության որոշմամբ, հոգալու են իրենց աշխատակիցների տեղափոխման հարցը։

Առաջիկա շաբաթվա համար արգելված են լինելու նաև միջմարզային ուղևորափոխադրումները։ Տաքսիների ու անձնական մեքենաներով տեղափոխումը կթույլատրվի։ Կարող են գործել նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, անձնական մեքենաները՝ Պարետատան համապատասխան հրահանգների շրջանակում։