Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է մի շարք խանութների գործունեությունը
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ24 ժամով արգելվել է մի շարք սուպերմարկետների գործունեությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 14-ի №947-Ա, №948-Ա, 2020 թվականի ապրիլի 15-ի №991-Ա, №996-Ա, №997-Ա, №972-Ա, №976-Ա, №980-Ա, №983-Ա 2020 թվականի ապրիլի 17-ի №1038-Ա և №1036-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 15-ին և 17-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, Շիրակի մարզ, Ջաջուռ համայնք.
2) «Մ-Մետալ» ՍՊԸ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մնջոյան 3/7.
3) «Արամյան Հոլդինգ» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 17.
4) «Նոր Զովք» ՍՊԸ, ք. Երևան, Սարյան փողոց 12/13
5) Ա/Ձ «Արա Համբարձումյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Հ․ Ավետիսյան 1.
6) Ա/Ձ «Մելադա Միրզոյան», Սյունիքի մարզ, ք․ Կապան, Ռ․ Մինասյան 2.
7) Ա/Ձ «Սեդա Հովհաննիսյան», Սյունիքի մարզ, ք Կապան, Հ Ավետիսյան 1.
8) Ա/Ձ «Սուսաննա Մարգարյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ազատամարտիկների 1.
9) Ա/Ձ «Տիգրան Պապոյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 11/38.
10) Ա/Ձ «Սիրանուշ Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 2Ա/12Ա.
11) Ա/Ձ «Արագած Խաչատրյան», Վայոց ձորի մարզ, ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 3-ի մոտ:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»