Արխիվ - 20 Ապրիլ 2020
Վլադիկավկազում ինքնամեկուսացման դեմ հանրահավաք է անցկացվել
Վլադիկավկազում բնակիչները հանրահավաքի են դուրս եկել քաղաքի կենտրոնական հրապարակում։ Ակցիային մի հարյուր մարդ է մասնակցել՝ նրանք բողոքել են Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իշխանությունների գործողությունների դեմ։ Ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել, գրում է «Կոմերսանտը»։…
Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից
Վարչապետի որոշմամբ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք` Գ. Հովհաննիսյանը նշանակվել էր ԱԳ փոխնախարարի պաշտոնում 2018թ. դեկտեմբերին: Իսկ մինչ այդ` ՀՀ դեսպանն էր Միացյալ Նահանգներում:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն ազատման դիմում է գրել
Հայաստանի Հանրային հեռուստանըկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ հայտարարելով, որ իր համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և ինքն «անկեղծորեն վրդովված է» գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման «էժանագին…
Առաջիկա օրերին Մոսկվայից հատուկ չվերթ կլինի դեպի Հայաստան
Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գրում է «Հետքը»։ Սակայն թե հստակ ո՞ր օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Մանե Գևորգյանն ընդգծել է, որ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։ Նշենք, որ մեկ շաբաթից…
Google-ը օրական միլիոնավոր սփամ հաղորդագրություններ է արգելափակում
Google-ն արգելափակում է միլիոնավոր նամակներ, որոնք կապված են նոր կորոնավիրուսի հետ։ Կիբեր հանցագործները շարունակում են փորձել գումար աշխատել համաճարակի ֆոնին: Հարձակումները և նամակները տարածվում են ավելի քան 18 միլիոն էլեկտրոնային հասցեներից։ Նամակներում օգտագործվում է փորձ ու սխալի մեթոդը՝ օգտատերերին…
Բարձրագույն և Առաջին խմբերի ֆուտբոլային ակումբները ապրիլի 23-ին կվերսկսեն մարզումները
Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3…
Կովկասի բնության հիմնադրամը 285,000 եվրո է ուղղել ՀՀ-ի հատուկ պահպանվող տարածքներին
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) 2020թ-ի ֆինանսական տարվա առաջին գումարային փոխանցումներն է արել ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285,000 եվրո: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ի, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը: Նշված…
Կհիմնենք նոր օպերատոր՝ Unet․ Հայկ Եսայան
Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Ucom-ի բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հայտարարել է, որ վերջնականապես դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել կապի նոր օպերատոր, որը Unet անունը կստանա։ «Որոշ իրավաբաններ նշում են, որ ապրիլի 14-ից Արա Խաչատրյանն է տնօրեն։ Շատ…
«Նորքի» ինֆեկցիոնը Covid-19-ը ախտորոշում է իր լաբորատորիայում
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցն արդեն երկար ժամանակ է՝ ինքն է իրականացնում կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշումը սեփական լաբորատորիայում։ Այդ մասին ասվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։ «Covid-19-ի հայտնաբերումը հետևողական, ուշադիր և բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ զգոնություն։…
Արցախի քաղաքացիների ելքը սահմանի անցակետով ապրիլի 22-ից կարգելվի
Ապրիլի 22-ից Արցախի քաղաքացիների ելքը պետսահմանի անցակետով կարգելվի։ Արցախի պարետ Գրիգորի Մարտիրոսյանի համապատասխան որոշմամբ միայն որոշ բացառություններ են նախատեսված։ Մասնավորապես, բացառություն կարվի բեռնափոխադրում իրականացնող վարորդի և մեկ ուղեկցողի համար՝ հատուկ ընթացակարգով, ինչպես նաև տնտեսական,…
Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել կեղծիքի և լիազորությունները չարաշահելու համար
ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով Դիլիջանի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Պարզվել է, որ Դիլիջանի ղեկավարը, որը 2005թ-ից մինչ օրս զբաղեցրել է պաշտոնը, չունենալով ընդերքօգտագործման…
«Ցանկանո՞ւմ ենք կրթությունը դարձնել մեր երկրի զարգացման հիմքը և ծանր հրետանին»․ Հայկ Բաբայան
Ցանկանո՞ւմ ենք մեր երկիրը զարգացնել, ցանկանու՞մ ենք կրթությունը դարձնել հզոր համակարգ, ցանկանո՞ւմ ենք մեր կյանքը չբարդացնել առանց այդ էլ չարաբաստիկ կորոնավիրուսից հետո էլ ավելի է բարդանալու, ցանկանո՞ւմ ենք կրթությունը դարձնել մեր երկրի զարգացման հիմքը և ծանր հրետանին։ Ցանկանում ենք շատերս, բայց չենք…
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 48-ով, առողջացել է 35-ը
ՀՀ-ում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով, առողջացել է 35 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 580 է: Մահվան ևս 2 դեպ է գրանցվել, ընդհանուր՝ 22։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 13,373 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների…
«Ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի»». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով խոսել է «Թավիշի և «ամենաթողության» մասին»։ Նա խոսել է իր հասցեին հնչող մեղադրանքների մասին՝ ինչու՞ են դեռևս հին կադրերը իրենց տեղերում, ինչու՞ է թավիշը չափից դուրս և այլն: «Բայց այդ մեղադրողները մոռանում են,…
«Հրաշալի օրինակ է հասկանալու համար, թե ինչ է լինում, երբ միջոցառումները թույլ են լինում». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շվեդիայում մահերի տոկոսն անչափ բարձր է: Շվեդական տապալված էքսպերիմենտը երկրում դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել: Հրաշալի օրինակ է տեսնելու և հասկանալու համար, թե ինչ է լինում, երբ միջոցառումները թույլ են լինում: Չնայած դրան՝ Հայաստանում…
Գեղարքունիքում կորոնավիրուսի 10 դեպք կա գրանցված
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի վարակի արդեն 10 դեպք է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է։ Մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։…
«Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է միջոցառումների շրջանակներում բնակչությանը տրամադրվող աջակցություններին․ «Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին, հետեւյալ սկզբունքով. 1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի…
Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի շինարարությունն ընթացքի մեջ է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական մայրուղու Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի շինարարությունն ընթացքի մեջ է: Այս փուլում հիմնականում ընթանում են ճանապարհային ենթակառուցվածքների…
Ամենա