Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն ազատման դիմում է գրել
Հայաստանի Հանրային հեռուստանըկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ հայտարարելով, որ իր համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և ինքն «անկեղծորեն վրդովված է» գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման «էժանագին քայլից»։
«Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը», - հայտարարել է Գրիգորյանը՝ նշելով, որ կիսում է կատարվածի պատասխանատվությունը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում