«Հրաշալի օրինակ է հասկանալու համար, թե ինչ է լինում, երբ միջոցառումները թույլ են լինում». Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շվեդիայում մահերի տոկոսն անչափ բարձր է: Շվեդական տապալված էքսպերիմենտը երկրում դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել:
Հրաշալի օրինակ է տեսնելու և հասկանալու համար, թե ինչ է լինում, երբ միջոցառումները թույլ են լինում:
Չնայած դրան՝ Հայաստանում դեռ կան ու կլինեն «հանճարներ», որոնք ամեն առիթով կընդգծեն Շվեդիայի անունը որպես մի երկրի, որը «խելացի» վարվեց` կտրուկ քայլերի չգնալով: Դրա կողքին կավելացնեն Բելառուսի անունն ու փաստարկը կդառնա խիստ «հիմնավոր»:
Եվ ինչպե՞ս են այդ մարդիկ կոչվում...
Աշխարհի լավագույն լրատվամիջոցներից մեկը կարևոր հոդված է հրապարակել այդ մասին»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում