ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 48-ով, առողջացել է 35-ը
ՀՀ-ում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով, առողջացել է 35 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 580 է: Մահվան ևս 2 դեպ է գրանցվել, ընդհանուր՝ 22։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 13,373 մարդ։
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Մահացածները եղել են 62 և 90 տարեկան։ Նրանք երկուսն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - տեղեկացնում են ԱՆ-ից՝ նշելով, որ երկու պացիենտն էլ տղամարդ էին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում