Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, գրում է «Հետքը»։

Սակայն թե հստակ ո՞ր օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Մանե Գևորգյանն ընդգծել է, որ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։

Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։

Օդանավակայանում մնացածներից շատերը Հայաստանից Ռուսաստան մեկնած արտագնա աշխատողներն են։