Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի շինարարությունն ընթացքի մեջ է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական մայրուղու Թումանյան-Բագրատաշեն սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի շինարարությունն ընթացքի մեջ է:
Այս փուլում հիմնականում ընթանում են ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները:
Որոշ հատվածներում իրականացվում է նաև ասֆալտապատում:
Հիմնարար նշանակություն ունի հատկապես Սանահինի կամրջի վերականգնումը:
Եվս երկուսը` Ալավերդու կամուրջները, նախատեսվում է վերակառուցել ծրագրի խնայողությունների հաշվին:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում