Google-ն արգելափակում է միլիոնավոր նամակներ, որոնք կապված են նոր կորոնավիրուսի հետ։ Կիբեր հանցագործները շարունակում են փորձել գումար աշխատել համաճարակի ֆոնին: Հարձակումները և նամակները տարածվում են ավելի քան 18 միլիոն էլեկտրոնային հասցեներից։

Նամակներում օգտագործվում է փորձ ու սխալի մեթոդը՝ օգտատերերին առաջարկելով սեղմել տարատեսակ հղումների վրա, լրացնել տեղեկություններ, այդ թվում նաև բանկային քարտերի և այլ անհատական տվյալներ։

Սփամ նամակներում հաճախ առաջարկվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իբրև թե կազմակերպված նվիրատվություններին մասնակցել՝ կատարելով գումարի փոխանցումներ, որոշներում առաջարկվում է աջակցության ծրագրերի մասնակցել և տվյալներ լրացնել։

Չնայած այս փորձերին՝ Գուգլի էլեկտրոնային փոստը մեկն է լավագույններից, որ կարող է ֆիլտրել նմանատիպ նամակների մեծ մասը։

Մենք արդեն անդրադարձել ենք տան պայմաններում աշխատելու որոշ ռիսկերի և առաջարկել լուծումներ։ Այս օրերին հատկապես կարևոր են անվտանգության միջոցառումները, քանի որ աշխատակիցները տանը աշխատելիս հնարավոր է չենթարկվեն կազմակերպության առաջարկած անվտանգության կանոններին։