«Ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի»». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով խոսել է «Թավիշի և «ամենաթողության» մասին»։
Նա խոսել է իր հասցեին հնչող մեղադրանքների մասին՝ ինչու՞ են դեռևս հին կադրերը իրենց տեղերում, ինչու՞ է թավիշը չափից դուրս և այլն:
«Բայց այդ մեղադրողները մոռանում են, որ հենց դա է մեր հեղափոխության գաղափարախոսությունը, որ կադրային ջարդ չի լինելու, վենդետա չի լինելու, և որ բոլորը փոխվելու շանս են ունենալու: Այդ մանդատը մեզ տվել է ժողովուրդը.... Կադրային ջարդ չի լինելու, բայց նա, ով չարաշահել է թավիշը, պետք է դուրս շպրտվի....
Սերժի մնացորդներից պետք է ազատվել, նրանք երկու տարի ժամանակ ունեին, չգնահատեցին: Հատ-հատ պատասխան են տալու: Հիմա էլ գալիս է վնգստացող դատավորների հերթը, կորոնավիրուսի շնորհիվ փրկված Սահմանադրական դատարանի դատավորների հերթը:
Բոլորի հերթը գալու է»: