Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ արտակարգ դրության որոշ սահմանափակումներ պետք է վերացվեն, տնտեսության որոշ ճյուղեր սկսեն աշխատել:

«Պետք է սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում: Դատախազությունում կորոնավիրուս էր հայտնաբերվել, հայտարարություն եղավ, փակե՞լ են դատախազությունը: Ապրիլի 11-ին վարչապետն ասաց, որ ամսի 20-ից տեքստիլը կբացվի:

Երեկ մարդիկ գնացել են աշխատանքի, իսկ ոստիկանները տուգանել են: Այս մարդիկ 1 ամիս չեն աշխատել, աշխատավարձ չեն ստանում, սոցիալական փաթեթներում չկան, մի հատ էլ դրան գումարած՝ դրել տուգանում են։ Էս ի՞նչ քաոս ա։ Եթե հայտարարվում ա, որ պետք ա աշխատեն, հետո ինչի՞ են տուգանում։ Կամ ասում են՝ թուղթ ունե՞ս, թե՞ չէ, էդ թուղթն էլ դարձել ա անիմաստ բյուրոկրատիա, չունե՞ս՝ 100 հազար դրամ տուգանում են»,- նշել է պատգամավորը՝ կոչ անելով չեղարկել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների նկատմամբ կազմված տուգանքները։